Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Շուտով վերջակետ կդնենք. Պուտինը հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության՝ ավարտին մոտենալու մասին

0

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր սիրիացի պաշտոնակից Բաշար ալ Ասադի հետ Սոչիում ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունն ավարտին է մոտենում: Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

«Իհարկե, ահաբեկչության նկատմամբ լիարժեք հաղթանակ տանելու հարցում դեռևս շատ անելիք կա: Բայց ինչ վերաբերում է Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ ուղղված մեր համատեղ աշխատանքին, ապա այդ ռազմական գործողությունն իրոք ավարտվում է»,-հայտարարել է Պուտինը:

Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարության ու ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Պուտինն ընդգծել է, որ շուտով կդրվի «վերջակետը»:

«Սիրիայում իրավիճակի կայունացման համար շատ բան է արվել: Հուսով եմ, որ ամենամոտ ապագայում մենք վերջակետ կդնենք Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին՝ չնայած գիտակցում ենք, որ ահաբեկչական օջախները մնալու են»,-ասել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ Պուտինի հետ զրույցում Ասադն ընդգծել էր, որ Մոսկվային և Դամասկոսին հաջողվել է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:

Պուտինն իր հերթին շնորհավորել է Ասադին այն արդյունքների կապակցությամբ, որոնց Սիրիան հասնում է ահաբեկչական խմաբավորումների դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ ռուսական օդուժն աջակցում է Սիրիայի կառավարական բանակին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Հայտնի, էր Ռուսաստանը Սիրիայում գործում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայից անկախ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса