Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

«Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակում Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանին

0

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Փարիզ քաղաքում մասնակցել է «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, տեղի հայ համայնքի, Ֆրանսիայի հասարակական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ:

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ Եվրոպայում «Արցախի օրեր» անցկացվում են առաջին անգամ, ինչի պատճառով պատասխանատվությունը կրկնակի է և սպասելիքները՝ ավելի մեծ:

«Մենք համոզված ենք, որ ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով: Համոզված ենք, որովհետև ունենք հայրենասեր հայրենակիցներ և հավատարիմ բարեկամներ, ովքեր իրենց ներգրավմամբ կսատարեն բոլոր նախաձեռնությունների հաջող կյանքի կոչմանը»,- իր խոսքում շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը:

Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ «Ֆրանսիայում Արցախի օրերի» կազմակերպումն իր կարևոր լուման կունենա Ֆրանսիայի հետ Արցախի փոխգործակցության ընդլայնման գործում՝ ֆրանսիական ու եվրոպական հանրությանը ներկայացնելով մեր երկիրը, նրա պատմությունը, մշակույթը, տնտեսությունը և այլ բնագավառներ՝ հավելելով, որ մեր բոլոր ձեռքբերումների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը: 

Միջոցառման ընթացքում Նախագահ Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանին՝ բարձր գնահատելով տարիներ շարունակ նրա մշտական աջակցությունն Արցախին և մասնակցությունը մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса