Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Թուրքիայի հիվանդանոցներից մեկում զանգվածային թունավորումից տուժել է 40 մարդ

0

Թուրքիայի Բոլու նահանգի հիվանդանոցներից մեկում զանգվածային թունավորում է տեղի ունեցել, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:

Հիվանդանոցում մատուցված ուտելիքից թունավորված 26 հիվանդները և նրանց 14 խնամող հարազատները բողոքել են ստամոքսի սուր ցավերից ու սրտխառնոցից:

Հաղորդվում է, որ հիվանդանոցի ճաշարանում պատրաստված ու հիվանդներին մատուցված հավը, ապուրն ու քաղցրավենիքը մանրակրկիտ լաբորատոր զննում կանցնեն: Կստուգվի նաև հիվանդանոցում օգտագործվող խմելու ջուրը:

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ սա վերջին ամիսներին Թուրքիայում պետական հաստատություններում գրանցված զանգվածային թունավորման արդեն 9-րդ դեպքն է:

Ավելի վաղ Թուրքիայի Մուղլա նահանգում 87 զինվոր է հոսպիտալացվել սննդային թունավորման ախտանշաններով: Նույն օրերին Թուրքիայի Կաստամոնու քաղաքի զորամասերից մեկում Ռամադանի պահքի ժամի ավարտից հետո տոնական ընթրիքի մասնակցած զինվորներից 38-ը հոսպիտալացվել էին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса