Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի 10-15 աստիճանով, սպասվում են տեղումներ․ ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 21-22-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, նոյեմբերի 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-23-ը կնվազի 10-15 աստիճանով:
Երևանում այսօր սպասվում է փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, նոյեմբերի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
