Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Թուրքիայում իշխանական կուսակցության ներսում ներքին ճգնաժամ է. Էրդողանը կադրային զտումներ է իրականացնում

0

Թուրքիայում երեք խոշոր նահանգներում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության շտաբերի ղեկավարներ միաժամանակ հրաժարական են ներկայացրել, տեղեկացնում է «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Հայտնի է, որ հրաժարական են ներկայացրել Վան, Մարդին և Հաթայ նահանգների շտաբերի ղեկավարները:

Ավելի վաղ կուսակցության փոխնախագահ Օզնուր Չալըքը հայտնել էր, որ նախագահ Էրդողանի պահանջով իրենք մտադիր են փոխել 22 նահանգների շտաբերի ղեկավարների:

Ընդդիմադիր պարբերականները նշում են, որ իշխանության ներսում ներքին ճգնաժամը լուծելու համար Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ճնշում գործադրել ու կադրային լայնածավալ փոփոխություններ իրականացնել:

Դեռևս սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներն առաջին կուսակցական ժողովի ժամանակ կանխատեսել են, որ կուսակցության մի շարք դիրքորոշումները չփոփոխելու դեպքում, իրենք կարող են պարտություն կրել 2019թ.-ի նախագահական ընտրություններում: 

Շաբաթներ առաջ հայտնի էր դարձել նաև, որ Էրդողանը պահանջել է իր կուսակից 30 քաղաքապետի հրաժարականը, նրանցից մի քանիսը՝ այդ թվում՝ մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, արդեն հրաժարական է տվել:

Էրդողանի՝ սահմանադրական փոփոխությունների շնորհիվ իշխող կուսակցության նախագահության վերաստանձնումից հետո նրա և կուսակիցների միջև եղած լարվածությունը հաճախ է արծարծվում թուրքական մամուլում: 

Էրդողանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում 51 տոկոս ձայնի աջակցությամբ հաստատելով կառավարման նախագահական համակարգ՝ երկրի բոլոր խոշոր քաղաքներում կորցրած ձայները վերականգնելու համար լուրջ կադրային զտումների է դիմում, իսկ վերջերս էլ դժգոհել է, որ կուսակցության նիստերին գործիչներն իր ուզածի պես ակտիվ չեն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса