Թրամփ․ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեան կդասի ահաբեկչությունը ֆինանսավորող երկրների շարքում
«Հյուսիսային Կորեայի վարչակազմը պետք է դադարեցնի ապօրինի միջուկային և հրթիռային ծրագրերն ու աջակցությունը միջազգային ահաբեկչությանը», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը կառավարության նիստում:
Ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից Հյուսիսային Կորեան դուրս էր եկել 2008 թվականից, այսօր այդ ցանկում են նաև Սիրիան, Իրանն ու Սուդանը:
