Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով. եղանակի տեսություն

0

Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, նոյեմբերի 22-ին լեռնային շրջաններում, 23-24-ը նաև նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը 22-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով, 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի նոյեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝   21.50C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝      -7.00C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝  5.40C


Հանրապետության տարածքում



Երևան քաղաքում




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса