Հույս կար, որ ԱՄՆ-ում բարոյական նորմերը կգերակշռեն, բայց չստացվեց. Սերգեյ Լավրով
Հույս կար, որ Միացյալ Նահանգներում բարոյական նորմերը կգերակշռեն, բայց չստացվեց: Երևանում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով այն մասին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ն արգելափակել է Մոսկվայի կողմից առաջարկված ականանետումների մասին նախագիծը, որը վերաբերում էր մասնավորապես Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա կատարված ականանետային հարձակմանը:
Սերգեյ Լավրովն ասաց, որ ինքը զարմացած չէ, որ ԱՄՆ-ն արգելափակել է նախաձեռնության ընդունումը և չի ցանկացել դատապարտել տեղի ունեցածը:
«Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մեր դեսպանատունը ռմբահարվել է, եղել են բավական վտանգավոր ռմբակոծություններ, արկեր են դրվել դեսպանատան տարածքում ոչ թե կողքը: ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չի արձագանքել այս ահաբեկչական դրսևորումներին, միջազգային իրավունքի կոպիտ խախտումներին հենց ԱՄՆ պատճառով, որը պարտադիր պահանջում էր ակտի դատապարտումը պայմանավորել սիրիական կառավարության գործողությունների դատապարտմամբ: Այնինչ, ոչինչ իրար կապել հնարավոր չէ: Սա սրբապիղծ է, ես հույս ունեի, որ բարոյակական նորմերը կգերակշռեն, բայց չստացվեց: Սա միակ թեման չէ, որով մենք հիասթափված ենք մեր ամերիկյան գործընկերներից, չնայած՝ Սիրիայի հարցով մենք հաստատել էինք լավ փոխգործակցություն»,- ասաց Սերգեյ Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը նշեց, որ ԱՄՆ-ն երբեմն օգտագործում է ծայրահեղական խմբավորումներ, որոնք պետք է մեկուսացնել: Ըստ նրա՝ իրենք կշարունակեն հաղորդակցվել ԱՄՆ պետդեպի հետ ու կքննարկենք նրանց հետ այս հարցը:
