Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Victoria’s Secret-ի «հրեշտակ» Ալեսանդրա Ամբրոսիոն այլևս չի մասնակցի բրենդի շոուներին (լուսանկարներ)

0

Նոյեմբերի 20-ին Շանհայում կայացած Victoria's Secret-ի ամենամյա ցուցադրությունը վերջինն է դարձել 36-ամյա բրազիլացի մոդել Ալեսանդրա Ամբրոսիոյի համար: Հանրահայտ բրենդի հետ 17 տարվա համագործակցությունից հետո ամենագեղեցիկ «հրեշտակներից» մեկը որոշել է «ծալել թևերը»:

Tatler-ի հաղորդմամբ՝ Victoria's Secret–ը լքելու մասին Ամբրոսիոն հայտնել է ցուցադրությունից անմիջապես առաջ. նա պլանավորում է ավելի շատ ժամանակ հատկացնել իր ընտանիքին՝ դուստր Անյային և որդի Նոային, ինչպես նաև կինոկարիերային:

Հայտնի է, որ 2001 թվականին Ամբրոսիոն առաջին անգամ դուրս է եկել Victoria's Secret-ի պոդիում՝ միանգամից բրենդի «հրեշտակի» պատվավոր կարգավիճակում: 17 տարում նա ոչ մի անգամ բաց չի թողել բրենդի ավանդական շոուները, իսկ երկու անգամ՝ 2012 և 2014 թվականներին, նրան վստահել են կրել թանկարժեք քարերով զարդարված Fantasy Bra կրծկալը:

Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, նոյեմբերի 20-ին Շանհայում կայացել է տարվա ամենասպասված միջոցառումներից մեկը՝ հանրահայտ Victoria's Secret բրենդի ամենամյա շոուն, որին մասնակցել են մոլորակի ամենագեղեցիկ մոդելներից շատերը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса