Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Իրաքյան Քրդստանը ճակատագրական սխալ գործեց. Էրդողան

0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաքյան Քրդստանի հանրաքվեն ճակատագրական սխալ է անվանել ու հայտարարել է, որ եթե քուրդ հարևանները նման սխալի դիմած չլինեին՝ Անկարան այսօր կշարունակեր լավ հարաբերություններ պահպանել նրանց հետ, գրում թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:

Էրդողանը նաև խոստովանել է, որ այժմ Թուրքիան ինչպես երբևէ մտերմիկ հարաբերությունների մեջ է Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ:

Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստան ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե էր անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):

Թուրքիայի նախագահը նաև քննադատել է ԱՄՆ-ին՝ նշելով, որ թեև Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը գրեթե ավարտված է, ԱՄՆ-ն շարունակում է զինել քրդական ջոկատներին, ինչը լուրջ վտանգ  է ստեղծում Թուրքիայի սահմաններին:

«Նրանց նպատակը այլ է , մենք շատ լավ գիտենք ու դրան համապատասխան քայլեր կկատարենք», - ասել է Էրդողանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса