Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Disney-ի նկարազարդողն անհավանական կերպարներ է նկարում սովորական թեյի միջոցով (լուսանկարներ)

0

Walt Disney կինոընկերությունում ավելի քան 16 տարի որպես նկարազարդող և անիմատոր աշխատող Բրայան Քեսինգերը հրապարակել է թեյի միջոցով նկարված իր աշխատանքները, որոնցում նա ներկայացրել է բազմաթիվ երևակայական կերպարներ: Նրա աշխատանքները հրապարակվել են Bored Panda կայքում:

«Ցերեկն աշխատում եմ Disney-ում որպես անիմատոր, իսկ գիշերը սիրում եմ լիցքաթափվել մի բաժակ թեյի միջոցով և... այնուհետև նկարել դրանով: Սթիմփանք ոճը հայտնաբերելուց հետո դարձել եմ դրա երկրպագուն և սկսել մեթոդներ փնտրել այս ժանրում իմ փոքրիկ աշխարհը ստեղծելու համար»,-պատմել է նա:

Քեսինգերի խոսքով՝ մի քանի տեսակի թեյ և տարբեր նկարչական տեխնիկաներ փորձելուց հետո ինքը բացահայտել է՝ որ թեյերն ունեն ամենալավ գույնը:

«Երբեմն մի քիչ ջրաներկ եմ ավելացնում թեյի մեջ՝ դրան ավելի մուգ հատկություններ հաղորդելու համար, սակայն թեյն ինքն իրեն արդեն հրաշալի ներկանյութ է»,-ասել է նկարիչը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса