Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Հրապարակվել է Ջանի Վերսաչեի սպանության մասին հեռուստանախագծի առաջին թրեյլերը (տեսանյութ)

0

Համացանցում հայտնվել է «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» սերիալի նոր եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը, որը ներկայացնում է աշխարհահռչակ դիզայներ Ջանի Վերսաչեի սպանության պատմությունը:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, եթերաշրջանը հեռարձակվելու է 2018թ. հունվարին:

Հայտնի է, որ ֆիլմում Վերսաչեի քրոջ՝ Դոնաթելայի կերպարը մարմնավորել է իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպա Կրուսը: Նախագծի շրջանակում Կրուսի խաղընկերներն են Էդգար Ռոդրիգեսն ու Դարեն Քրիսը:

Աղբյուրը հավելում է, որ Վերսաչեն սպանվել է 1997թ.՝ Մայամիում գտնվող իր տան մոտ: Մարդասպանն Էնդրյու  Կյունենենն էր, որը դրանից 8 օր անց ինքնասպան է եղել:

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса