Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Կոնվերս Բանկը հանդես է եկել նոր առաջարկով՝ արտերկրից դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար

0

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

Այսուհետ, հաճախորդը, ստանալով Transfer քարտ, կարող է արտերկրից փոխանցումը դրան հաշվեգրել՝ ուղարկելով հայտ ՀԾ-Ինտերնետ Բանկ համակարգով, transfer@conversebank.am էլեկտրոնային փոստով, զանգահարելով 010 511 292 հեռախոսահամարով կամ ուղարկելով տեքստային հաղորդագրություն conversebank-transfer Skype կամ +374 93 511 292 Viber / WhatsApp օգտատիրոջը:

Զուգահեռաբար Transfer քարտով փոխանցումներ ստացող հաճախորդները կարող են օգտվել Բանկի՝ հոկտեմբերին գործարկած ակցիայի ընձեռած հնարավորությունից: Դրա շրջանակներում ևս Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում փոխանցված գումարները ստանալ Տրանսֆեր վճարային քարտերով և օգտվել արժույթի՝ արտոնյալ պայմաններով փոխարկման հնարավորությունից:

«Մասնավորապես, մինչև դեկտեմբերի 30-ը դոլարը կփոխարկվի բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով»,- հայտնել են Կոնվերս բանկում:

Զուգահեռաբար, վերջին երկու ամիսներին նվազագույնը 200000 դրամ ընդհանուր գումարի 3 և ավելի փոխանցում ստացած հաճախորդներին ակցիայի շրջանակներում մինչև 500 հազ. դրամի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն է ընձեռվելու, իսկ MasterCard Standard քարտ է տրամադրվելու գործող սակագնից 50%-ով ցածր գնով և սպասարկման վճարով:

Ակցիայի շրջանակում հաճախորդներին Transfer քարտ է տրամադրվում անվճար՝ այդ թվում առցանց:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса