Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Բալիում ժայթքել է Ագունգ հրաբուխը

0

Ինդոնեզական Բալի կղզում սկսվել է Ագունգ հրաբխի ժայթքումը: Այս մասին հայտնում է Coconuts  պորտալը՝ հղում անելով աղետների հետևանքների հաղթահարման կենտրոնին:

«Խուճապի մի մատնվեք և մի մոտեցեք 6-ից 7.5 կիլոմետրից մոտ»,-Twitter-ում գրել է գործակալության ղեկավարը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժայթքումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 17:05-ին. հրաբխի ծուխը բարձրացել է խառնարանից 700 մետր բարձրության վրա: Կենտրոնը հրաբխի ակտիվության մակարդակը հնարավոր չորսից գնահատել է 2-րդ աստիճանի, ինչը նշանակում է, որ ժայթքումը չի համարվում ուժեղ:

Հայտնի է, որ սեպտեմբերի վերջին Ագունգ հրաբխի ակտիվության կապակցությամբ Բալի կղզու ամբողջ տարածքում արտակարգ դրություն էր հայտարարվել և որպես նախազգուշական միջոց տարհանվել էր 144 հազար մարդ: Այնուհետև ժայթքման սպառնալիքի մակարդակն իջել էր:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса