Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Իվանիշվիլին 1 միլիարդ եվրո է փոխանցել Քութաիսիում տեխնոլոգիական համալսարանի կառուցման համար

0

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մեկ միլիարդ եվրո է փոխանցել Քութաիսիում համալսարանական համալիրի կառուցման համար: Այդ մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Facebook-ում Իվանիշվիլիի պաշտոնական էջը:


Քութաիսիում՝ այն տարածքում, որտեղ պետք է կառուցվի Տեխնոլոգիական համալսարանը, արդեն սկսվել է շինարարական աշխատանքների նախապատրաստությունը:


Հաղորդվում է, որ համալսարանի կառուցումը կավարտվի 2019 թվականին: Նոր համալսարանի համար կկառուցվի համալիր 140 հեկտար տարածքում:


Թբիլիսիում կառուցվելիք տեխնոլոգիական կենտրոնի հետ միասին նախագծի բյուջեն կկազմի 1 միլիարդ եվրո, և այն ամբողջությամբ կֆինանսավորի Իվանիշվիլիին պատկանող «Քարտու» հիմնադրամը:


Հայտնի է, որ նոր համալսարանը նախատեսված է 60 հազար ուսանողների համար, և ուսանողների առաջին հոսքը համալսարանը կընդունի արդեն 2019 թվականին: Նախագծի զարգացմանը կօգնեն Մյունխենի տեխնիկական համալսարանի մասնագետները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса