Թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել ԱՄՆ դոլարի նկատմամբ
Թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել ԱՄՆ դոլարի նկատմամբ, այսօր 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել է 3.98 լիրայի, ինչը պատմության ընթացքում գրանցված ամենաբարձր փոխարժեքի գինն է, այս մասին գրում է թուրքական dunya.com կայքը:
Միևնույն ժամանակ մեկ եվրոյի գինը Թուրքիայում հասել է 4.63 լիրայի, ինչը նույնպես ռեկորդային բարձր ցուցանիշ է:
Հայտնի է, որ համաշխարհային շուկայում վերջին շրջանում դոլարի աճի ֆոնին ամենաշատ արժեք կորցրած ազգային արժույթը հենց թուրքական լիրան է:
Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բողոքել էր երկրի Կենտրոնական բանկի աշխատանքից ու հայտարարել. «Չենք միջամտում, դրա համար են այս վիճակում»:
