Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Ամեն կողմը քանդել են, սա անողը մարդ չէ, Աստծո ստեղծածը չէ. Սուրբ Կիրակոսի ավերումից հետո առաջին անգամ այստեղ է ժամանել Արամ Աթեշյանը

0

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու ավերումից հետո առաջին անգամ այստեղ են ժամանել Պոլսո Հայոց պատրիարքարանից որոշ ներկայացուցիչներ ու տեղում ծանոթացել առկա իրավիճակին, այս մասին տեղեկանում ենք Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսի» միջոցով:

Ավերված եկեղեցու ներսում շրջելով՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այսուհետ եկեղեցու պահպանման և վերակառուցման համար իրենք «գնդակը փոխանցել են պետությանը» և, մասնավորապես, մշակույթի նախարարությանը, որը պետք է զբաղվի հարցով:

«Ամեն կողմը քանդել են, սա անողը մարդ չէ, Աստծո ստեղծածը չէ», - ասել է Աթեշյանը, ով վորջին անգամ Սուրբ Կիրակոս էր այցելել երկու տարի առաջ՝ Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում թուրք-քրդական բախումների վերսկսումից առաջ: 

Աթեշյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այդ եկեղեցին ոչ միայն հայ համայնքի, այլև թուրքական պետության սեփականությունն են և խնդրել իշխանություններին հետաքրքրվել հարցով:

«Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, կողքին ասորական եկեղեցին, 500 մետր այն կողմ հայկական կաթոլիկ եկեղեցին, հայկական բողոքական եկեղեցին… Դրա շուրջն ապրող բնակիչների 97 տոկոսը հայեր էին, սա քրիստոնեական թաղամաս էր: Մեր գրողներից մեկն այստեղին «Գյավուրի թաղ» էր ասում: Այսօր թաղամսն էլ մի կողմ դրեք, Աստծո տունը հանդիսացող եկեղեցիներն ու մզկիթներն են ավերակ դարձել», - շարունակել է Աթեշյանը:

Հիշեցնենք, որ թուրք-քրդական բախումների կիզակետում գտնվող Սուր պատմական թաղամասի Սուրբ Կիրակոս եկեղեցին ավերածության էր ենթարկվել, այնուհետև պետականացվել: Թեև տեղի հայ համայնքի ջանքերով եկեղեցին հաջողվեց վերադարձնել հիմնադրամին և կանխել Սուրբ Կիրակոսի ամբողջական ավերումը, եկեղեցին վերաբացելն ու տարածք մտնելը երկար ժամանակ խոչընդոտվում էր:

2011թ.-ին վերակառուցված ու տեղի հայ համայնքի առաջ իր դռները բացած եկեղեցին ամբողջովին կողոպտված ու պղծված է, ինչպես նաև օգտագործվել է որպես պահեստ և ապաստարան զինված բախումների ժամանակ: Դեռևս անհայտ է մնում, թե ովքեր են եկեղեցին որպես պահեստ կամ կացարան օգտագործել՝ թուքական ԶՈւ-ի զինվորականները, թե քուրդ զինյալները:

Նշենք, որ օգոստոսին՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին, Դիարբեքիրի հայ համայնքը չէր կարողացել մտնել եկեղեցի և նշել տոնը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса