Ավստրալիայում ահռելի սարդը 20 րոպե շարունակ «ահաբեկել» է կին վարորդին (տեսանյութ)
Ավստրալիայի բնակչուհին 20 րոպե մնացել է ավտոմեքենայի մեջ՝ չհամարձակվելով դուրս գալ այնտեղ գնտվող սարդի պատճառով: Այս մասին հայտնում է Mashable պորտալը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բյանկա Մերիկ անունով կինը հայտնաբերել է սարդին իր ավտոմեքենայի սրահում, երբ աշխատավայրից տուն է երթևեկելիս եղել. սարդը գտնվել է ուղիղ նրա գլխավերևում:
Կնոջ խոսքով՝ սկզբում ինքը որոշել է կանգ առնել, սակայն գիտակցել է, որ չգիտի՝ ինչպես ապահով դուրս գալ ավտոմեքենայից կամ ինչպես հանել սարդին: Այսպիսով, նա որոշել է ուղղակի շարունակել վարել ավտոմեքենան՝ փորձելով անուշադրության մատնել սարդին:
«Սա իմ կյանքի ամենաերկար 20 րոպեներն են եղել»,-ասել է կինը:
Տուն հասնելուց հետո կինը որոշել է ոչ մի միջոց չձեռնարկել. նա դանդաղ դուրս է եկել ավտոմեքենայից և գնացել քնելու: Հաջորդ օրը, երբ նա համարձակություն է հավաքել և նայել ավտոմեքենայի սրահից ներս՝ «զինված» միջատների դեմ սփրեյով, սարդն արդեն այնտեղ չի եղել:
