Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Եթե Լավրովը շատ մտահոգ է արցախյան հարցի լուծմամբ, որի նպատակն ինքը չունի, նա կգնար Ստեփանակերտ. Լևոն Շիրինյան (տեսանյութ)

0

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցին և արցախյան հարցի կարգավորմանն ուղղված ջանքերին, տեսակետ հայտնեց, որ տեղաշարժ պետք չէ չսպասել և լսում ենք «հերթական հարսանիքի բաժակաճառեր»: Ըստ Շիրինյանի՝ պարտավոր ենք մեր ժողովրդին փոխանցել, որ Արցախյան  հարցը լուծված է և այս խոսակցությունը ոչ թե հարցի լուծման մասին է, այլ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին է: «Եթե Լավրովը շատ մտահոգ է արցախյան հարցի լուծմամբ՝ ոչ կարգավորմամբ, որի նպատակն ինքը չունի, ինքը պետք է գնար Ստեփանակերտ։ Ինչո՞ւ, որովհետև վեճը Ստեփանակերտի ու Բաքվի միջև է, ոչ թե Երևանի  ու Բաքվի»,-ասաց նա:

-Պարոն Շիրինյան, Երևանում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ինչո՞վ եք պայմանավորում այցը՝ հաշվի առնելով, որ օրակարգում Ղարաբաղի հիմնախնդիրն է, ընդորում՝ Լավրովը Երևան է ժամանել Բաքվից, իսկ Բաքու էլ ժամանել էր Թուրքիայից: Դուք տեսնո՞ւմ եք շղթայական կապը և ԼՂ հարցում սպասե՞լ տեղաշարժ, թե՞ ոչ :

-Տեղաշարժ պետք չէ չսպասել, շղթայական կապը տեսնում եմ բնականաբար: Թուրքիային այսպես ասած փոսը գցեցին, և ՆԱՏՕ-ն մտածում է Թուրքիային պատժելու մասին, եթե ռուսների հետ սիրախաղը շարունակեն, իսկ ռուսները փորձելու են սիրախաղը տաքացնել: Հիմա այցի մեջ արտաքինն արցախյան հակամարտությունն է, և հերթական հարսանիքի բաժակաճառերն են, որտեղ էլ գնան, նույն բաները պետք է ասեն, ինչպես հայերը, որ Նոր տարվա կենացին սկսում են խաղաղությունից խոսել, բայց ամեն տարի պատերազմ են ունենում, այդ խաղաղություն սիրելու պատճառով: Իհարկե, այցի առիթը կա, հարաբերությունների 25-ամյակն է, բայց ինչ որ ասել է, կարծում եմ՝ որևէ նորություն չկա... որ այս հարցերը կլուծեն, բայց փաթեթով պետք է լինի: Բայց փոխարենը մենք պարտավոր ենք մեր ժողովրդին փոխանցել, որ դու հարցը լուծել ես, այս խոսակցությունը ոչ թե հարցի լուծման մասին է, այլ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին է: Իսկ տեսնում ենք, որ չկա մի երկիր, որ ցանկություն հայտնի ճանաչի, այդ ցանկությունը չկա: Իսկ դա նշանակում է, որ հայ  ժողովուրդը հանգիստ շարունակում է իր կյանքը՝ ամրապնդելով պետությունը և Արցախում  ինքնապաշտպանական միջոցներ ձեռնարկելը: Եթե Լավրովը շատ մտահոգ է արցախյան հարցի լուծմամբ՝ ոչ կարգավորմամբ, որի նպատակն ինքը չունի, ինքը պետք է գնար Ստեփանակերտ, ինչո՞ւ, որովհետև վեճը Ստեփանակերտի ու Բաքվի միջև է, ոչ թե Երևանի  ու Բաքվի: Այս հարցը խեղաթյուրված է, Հայաստանն անվտանգությունը երաշխավորող պետություն է, ինչ կապ ունի մեզ հետ հարցն այդ իմաստով՝ գնա Ստեփանակերտ, Բաքու հարցերը  կարգավորի, բայց դա չի անում: Ինքը որպես երրորդ դիտող կողմ այդ հարցերը քննում է, որպեսզի միջազգային ճանաչումը հետաձգվի, այս է անում, որը մեր հարցը չէ, միջազգային  դիվանագիտության հարցեր են:

-Լավրովը հայտարարում է, որ ԼՂ հարցի կարգավորման բոլոր տարրերն առկա են և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի խնդիրը կարգավորվի, իհարկե  ժամանակ է պետք…

- Իսկ ինչքա՞ն ժամանակ, ես հարց եմ տալիս, մինչև Ռուսաստանը «պնդանա», Ռուսաստանը չի պնդանա՝ ես ձեզ ասեմ, եթե Արևմուտքը պատժամիջոցներ չանի, այնպես որ ինքը հակասությունների մեջ է ցավագին:

-Իսկ հայկական կողից էլ ասում են, որ Ադրբեջանը շարունակում է իր ոչ  կառուցողական քաղաքականությունը, կարգավորման այդ տարրերը դրված են սեղանին, սակայն Ադրբեջանի իշխանությունները գալիս են բանակցություններին այլ բան են ասում, հեռանում են՝ այլ բան: Հիմա այս դեպքում նույն Ռուսաստանը չի՞ կարողանում ստիպել Ադրբեջանին, կյանքի կոչել ընդունած դրույթները:

-Չի ստիպում, որովհետև չի ուզում, ԼՂ հարցն իրենց համար Կովկասում հարցեր կարգավորելու միջոց է, գործիք է իրենց համար, նրանց նպատակը դա չէ, մենք իրենց վերագրում ենք մի նպատակ, որն արտաքնապես շատ ձեռնտու է:

-Բայց կարգավորվող կողմերն էլ ասում են, որ մեզ համար կարևոր է հարցի խաղաղ կարգավորումը, որ տարածաշրջանում պատերազմները ոչ ոքի ձեռնտու չեն:

-Ո՞վ ասաց, բա ապրիլին ինչի՞ էին Ադրբեջանին զինում, եթե չեն ուզում, գիտեն, որ ագրեսորին զինում են, նա սկսում է հարձակումները, ինչո՞ւ են զինում, եթե պատերազմին դեմ են, զենք չպետք է մատակարարեն, այդպե՞ս է, թե՞ ոչ:

-Իսկ այս դեպքում, ո՞րը պետք է լինի Հայաստանի քաղաքականությունը, հաշվի առնենք, որ Լավրովը Բաքվում հայտարարեց, որ ՌԴ-ն ԼՂ հարցում նույն տեսակետն ունի, ինչ ԱՄՆ ու Ֆրանսիան՝ հարցի լուծումը միայն խաղաղ կարգավորումն է:

-Ես չեմ հավատում, որ երեքի նպատակը նույնն է, այդտեղ Լավրովը դիվանագիտական բլեֆ չասեմ, խեղաթյուրմամբ է զբաղված: Երեքի նպատակները բոլորովին նույնը չեն, որովհետև ռուսների համար հիմնական դոմինանտ հարց կա՝ Անդրկովկասը դիտել իրենց ազդեցության գոտի և վերջ, ինչին կտրականապես դեմ են առայժմ ԱՄՆ և Ֆրանսիան: Այնպես որ, եթե այդպես է, թող համանախագահները վաղը հայտարարություն անեն, որ մենք իրեն՝ Լավրովին լիազորել ենք, որ խոսի, այսինքն՝ ես նրան չեմ հավատում և իրենք իրար հետ հակասություններ ունեն:

-Իսկ հակասություններն ինչպե՞ս պետք է համակարգել ու ի շահ օգտագործել հաշվի առնելով նույն ՌԴ-ն դրանով արդյոք չի հասկացնում Ադրբեջանին, որ հույս չունենանք, թե առավելություն է ձեզ տրվելու և մենք այն կարծիքն ունենք, ինչը  փաստաթղթով ձեր առջև դրված է և մշակվել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների կողմից:  

-Գիտեք, հայությունը պետք է հասկանա  պարզ ճշմարտություն, որ Ռուսաստանը  Հայաստանը, Ադրբեջանը բալանսի քաղաքականություն են վարում, որտեղ գործիքակազմը իրենց համար Արցախի հարցն է, հետևապես ՌԴ-ն որոնում է, որ մի օր ենթադրենք շատ հզորանան,  մի օր մենք կամ Ադրբեջանը կոպիտ սխալ թույլ  տանք և իրենք այդ հարցերը լուծեն ինչպես կուզեն, բայց մինչև լուծումը պետք է բալանսի քաղաքականությունը շարունակեն: Հայկական կողմը հաջողություն ունի, թե չունի, այնքանով, որքանով որ իրենց մոտ չի ստացվում, ուրեմն ունի, ուստի պետք է շարունակել հավասարակշռության քաղաքականությունը՝ ՌԴ, Արևմուտք, Մինսկի խմբի համանախագահներ: Ես չգիտեմ ինչպես փոխանցել ժողովրդին, որ հարցը Արցախի ճանաչման մասին է, որովհետև ինքին  հարցը լուծված է, իրենք հարսանքավորներ են, հարսն ու փեսան արդեն իրար հետ ամուսիններ են, հասկանում եք, իրենք շարունակում են, որովհետև շահեր, նպատակներ ունեն:

-Հիմա դուք ճի՞շտ եք գնահատում այս հարցում ՀՀ-ի վարած քաղաքականությունը:  

-Այո ճիշտ է, բայց ոչ արդյունավետ, դա մեզ ոչինչ չի տալիս, եթե մենք 25 տարվա մեջ կողմնորոշվեինք, որ մենք պետք է Քուռ-Արաքսյան Հայաստան ստեղծենք, առաջ  շարժվենք, այն ժամանակ մենք պետությունը ուժեղացնեինք, տնտեսությունը կլավացնեինք, ու բանակը կվերազինեինք, բայց հիմա իրենք մինիմումի քաղաքականություն են վարում, ինչը սխալ չի, չեմ ասում ճիշտ է, բայց սխալ չէ, որովհետև այս 26 տարին ցույց է տալիս, որ Ադրբեջանը մեծ հաջողությունների չի հասել, եթե չասեմ ընդհանրապես չի հասել, որովհետև մենք 90-ականներին ելակետային վիճակում եթե 50 անգամ էինք թույլ Ադրբեջանից, հիմա 20 անգամ ենք թույլ, մեր դիքերն ամրապնդվել է, բայց մեր ուզածն է, որ մենք առաջ շարժվենք, որ հարցը փակենք, իսկ ռուսների խարդավանքից էլ դուրս գանք, որպես բարեկամի: 

Մանրամասները տեսանյութում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса