Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Եթե փողը չի հերիքում, ի՞նչ կարող ենք անել. Գեորգի Պողոսյանը՝ արհեստական բեղմնավորման ծրագրի դադարեցման  մասին

0

Եթե արհեստական բեղմնավորման համար բյուջեում գումար չկա, ապա ինչպե՞ս կարելի է շարունակել այդ ծրագիրը:  Tert.am-ի հետ  զրույցում 2018-ից արհեստական բեղմնավորման ծրագրի փակման առնչությամբ նման հարցադրում արեց Հայաստանում հայտնի մանկաբարձ, գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը:

«Ֆինանսավորումը փակվում է, բայց հո չի՞ արգելվում, մարդիկ կարող են դիմել, ուղղակի իրենց գումարով արհեստական բեղմնավորում իրականացնել»,- ասաց գինեկոլոգը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում 2018-ի բյուջեի քննարկումների ժամանակ Առողջապահության  նախարարը հայտարարել էր, որ մեկ երեխան պետության վրա  նստում է 12 մլն դրամ, և ավելացրել, որ ունեն բազմաթիվ ծրագրեր. որոնք ավելի շատ կբարձրացնեն անպտղության բուժումը:  

Հարցին, թե ինչ գումարների մասին է խոսքը 1.5 -5, թե՞ 12 միլիոն դրամի, ապա Գեորգի Պողոսյանը նշեց, որ կա արհեստական բեղմնավորման 2 տեսակ.եթե  «էկոյի» մասին է խոսքը (բեղմնավորում փորձանոթից), ապա սա, ըստ նրա՝ թանկ հաճույք է, մյուս տեսակը, բավականին մատչելի է:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանը, մեջբերելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2040թ-ին 4 մլն բնակչություն ունենալու նպատակի մասին հայտարարությունը, տեղեկացրել էր, որ Առողջապահության նախարարությունը որոշել է, որ այս ծրագիրը չի նպաստում ծնելիության աճին:  

Գեորգի Պողոսյանը նշեց, որ արհեստական բեղմնավորումը երբեք ու երբեք չի կարող որևէ երկրում դեմոգրաֆիկ խնդիր լուծել: Այսուհանդերձ, նախորդ Կառավարությունը՝ 2015-ին հենց ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու նպատակով 50 մլն դրամ էր ուղղել 35 զույգի՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար:

Ըստ որում, նախորդ կառավարության հաշվարկներով՝ մեկ երեխայի համար վճարվել է միջինը շուրջ 1.5 միլիոն դրամ: Եվ մյուս կողմից, մոտ 30 տոկոս (2016թ. տվյալներով) աղքատություն ունեցող երկրում կան անզավակ ամուսիններ, որոնք ի վիճակի չեն երեխա ունենալու համար արհեստական բեղմնավորման համար վճարել, ըստ տարբեր հաշվարկների, 1-ից մինչև 5 մլն դրամ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса