Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Կյանքը թագից հետո. Ինչով են զբաղվում «Միսս աշխարհ» մրցույթի հաղթողները

0

Նոյեմբերի 18-ին Հնդկաստանի ներկայացուցիչն արժանացել է «Միսս աշխարհ 2017» տիտղոսին: 20-ամյա հնդկուհին շրջանցել է Մեքսիկայի և Բրիտանիայի ներկայացուցիչներին, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը:

Հնդկուհի Մանուշի Չհիլարը սովորում է բժշկական համալսարանում և մտադիր է կարդիովիրաբույժ դառնալ: Այս մասին գրում է Life.ru-ն և առաջարկում վերհիշել նախորդ տաս տարվա հաղթող գեղեցկուհիներին և տեսնել, թե ինչով են նրանք զբաղվում հիմա:

2007 թվական, Չժան Ցզիլին, Չինաստան

Միսս աշխարհի 2007-ի 23-ամյա դափնեկիրը մրցույթի ժամանակ քարտուղարուհի է աշխատելիս եղել: Հաջորդ տարի նա ևս 4 հայտնի մոդելների հետ տոնական երգ է ձայնագրել Օլիմպիական կրակի փոխանցման արարողության համար, որը կոչվում է «Վառել կիրքը՝ փոխանցել երազանքը»: 2013-ին նա գաղտնի ամուսնացել է գործարարի հետ, այնուհետև նկարահանվել որոշ կինոնախագծերում:

2008 թվական, Քսենիա Սուխինովա, Ռուսաստան

Մրցույթին մասնակցելիս նա ուսանող է եղել, և զուգահեռ մոդելի կարիերա է սկսել: 2009-ին դարձել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի դեմքը, ապա աշխատել է Վալենտին Յուդաշկինի նորաձևության տանը:

2009 թվական, Կայյանե Ալդորինո, Ջիբրալթար

14 տարեկանից նա զբաղվել է պարերով: Հաղթանակից քիչ հետո նա ամուսնացել է և փոխել ազգանունը Լոպեսի: Այժմ նա զբաղեցնում է Ջիբրալթարի քաղաքապետի պաշտոնը:

2010 թվական, Ալեքսանդրիա Միլս, ԱՄՆ

18-ամյա ամերիկուհին հաղթանակից հետո ճանապարհորդել է մի շարք երկրներով ու ԱՄՆ նահանգներով, ապա ամուսնացել:

2011 թվական, Իվիան Սարկոս, Վենեսուելա

21-ամյա Իվիանն արդեն աշխատելիս է եղել իր մասնագիտությամբ՝ հեռուստատեսության HR ոլորտում: 12 քույր և եղբայր ունեցող գեղեցկուհու երազանքը երեխաների հետ աշխատելն էր: Հաղթանակից հետո նա պահանջված մոդել է դարձել և հաջողակ կարիերա ստեղծել ԱՄՆ-ում:

2012 թվական, Յու Վենսյա, Չինաստան

Նախքան մրցույթում հաղթելը Յուն երազել է երգչուհի դառնալ և սովորելիս է եղել այդ ուղղությամբ, սակայն հաղթանակից հետո նրան գրավել է կինոաշխարհը: Նա նույնիսկ ոչ մեծ դեր է ստացել «Փոխադրողը. ժառանգություն» ֆիլմում:

2013 թվական, Մեգան Յանգ, Ֆիլիպիններ

Ֆիլիպինուհին շատ շուտով դերասանական կարիերա է սկսել, այնուհետև` նաև նկարչի:

2014 թվական, Ռոլին Ստրաուս, ՀԱՀ

Նա ամուսնացել է գործարար ԴիՆիլ Ստրաուսի հետ և ընտանեկան բարեգործական հիմնադրամ ստեղծել, որը զբաղվում է առողջապահական հարցերով:

2015 թվական, Միրեյա Լալագունա Ռոյո, Իսպանիա

Իսպանուհին ավարտել է Բարսելոնայի համալսարանի դեղագործական ֆակուլտետը, այնուհետև մի շարք երկրներում մասնակցել է հումանիտար առաքելությունների:

2016 թվական, Ստեֆանի դել Վալյե, Պուերտո Ռիկո

Նա սովորում է նյույորքյան համալսարանում, որտեղ հաղորդակցության կանոններ է ուսումնասիրում: Հենց նա էլ հանձնել է թագը հնդկուհուն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса