Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Ծննդկանը որևէ խնդիր չի ունեցել, սակայն երեխան մահացած է ծնվել. Ստեփանավանի ԲԿ տնօրեն 

0

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոնում նոյեմբերի 19-ին մահացած երեխա է ծնվել:

Tert.am-ի հետ զրույցում Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Հալաբյանն ասաց, որ իրականում ծննդաբերության ընթացքն անցել է նորմալ, առանց որևէ շեղումների:

«Կնոջ մոտ հղիության ողջ ընթացքում որևէ խնդիր չի եղել: Ծննդաբերության ժամանակ էլ շատ հեշտ ծննդաբերել է, թե ինչու երեխան մահացել, մեզ համար էլ մեծ հարցական է, մենք չափազանց մտահոգված ենք»,-ասաց Հալաբյանը:

Հալաբյանն ասաց, որ կնոջ 3-րդ ծննդաբերություններ է եղել, նախորդ երկու ծննդաբերությունների ժամանակ ևս կինը որևէ խնդիր չի ունեցել:
«Երրորդ ծննդաբերությունը ևս նորմալ է անցել,  իր հղիությունը վարող բժիշկ Գրիգորյանն էլ  ընդունել է ծնունդը, որևէ բարդություն չի սպասել ոչ մի պահի, սակայն երեխան մահացած է ծնվել»,-ասաց բժշկական կենտրոնի տնօրենը:

Նրա խոսքով, թե ինչն է եղել երեխայի՝ մահացած ծնվելու պատճառը, բժիշկն ասաց, որ  նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և բժշկական անձնակազմն էլ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները կիմանա փորձաքննությունների եզրակացությունները պատրաստ լինելուց հետո:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса