Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2017

Թուրքիայում 3 տարվա ազատազրկման է դատապարվել Cumhuriyet ընդդիմադիր պարբերականի գլխավոր խմբագիրը

0

Թուրքական Cumhuriyet պարբերականի գլխավոր խմբագիր Օգյուզ Գյուվենը դատապարտվել է 3 տարի և մեկ ամիս ժամկետով ազատազրկման:

Ինչպես հայտնում է DW.com-ը, Ստամբուլի դատարանը վերջինիս մեղավոր է ճանաչել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման քարոզարշավ իրականացնելու համար: Այդ շարժումը Թուրքիայում ահաբեկչական է ճանաչվել:

Cumhuriyet թերթի լրագրողների նկատմամբ դատական հետապնդում սկսելու միակ պատճառը Գյուվենն անվանել է իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր դիրքորոշումն ու երկրում տեղի ունեցող իրադարձությունների անկախ լուսաբանումը:

«Խոսքի ազատությունն անհրաժեշտ պայման է ժողովրդավարության համար: Եթե լրագրողները լռեն, կհանգչի նաև ժողովրդի ձայնը, այդժամ կհամրանա և ժողովրդավարությունը», - ընդգծել է խմբագիրը:

Մի շարք այլ գործերով անցնող մեղադրյալներ են հանդիսանում Cumhuriyet թերթի ևս 18 աշխատակից:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса