Յուրաքանչյուր ազգ երանի կտար Լեոնիդ Ազգալդյանի նման հերոսներ ունենալ, բայց մեր իշխանությունների հերոսներն ուրիշ են՝ օդի փող մուրացողները. Գ. Գինոսյան
Ի հիշատակ Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի քայլերթից հետո Ազատության հրապարակում հավաքվածները ևս մեկ անգամ պահանջեցին առաջնային փողոց անվանել նրա անունով: «Պետք է չէ քաղաքականացնել, ժողովուրդն ուզում է, որ Երևանում լինի առաջնային փողոց»,-հայտարարեցին նախաձեռնության հեղինակները:
Հավաքվածները վանկարկեցին, թե ոչ թե ուզում են, այլ պահանջում են:
Ելույթի խոսքով հանդես եկավ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով նշեց, թե յուրաքանչյուր ազգ երանի կտար նման հերոսներ ունենալ:
«Բայց մեր այսպես ասած իշխանություններն ուրիշ հերոսներ ունեն, որոնք օդի փող են թալանում կամ մուրում, որոնք երկիր են թալանում կամ ծախում, տարբերություն չկա: Իրականում հերոսներն այն մարդիկ են, ովքեր գիտակցաբար գնացին նահատակության, գնացին երկիր ազատագրելու, և ում համար հայրենիքը մի ամբողջ գաղափարն էր»,-ասաց նա:
Գինոսյանը հիշեցրեց Ազգալդյանի՝ Շահումյանի լեռների վրա կանգնած խոսքերը, թե հայ մտավորականությունն ընկեցիկ վիճակում է, վեհ ու հզոր գաղափարներով չեն առաջնորդվում: «Այսօր էլ գրեթե բան չի փոխվել»,-ասաց նա:
Գագիկ Գինոսյանը շարունակեց մեջբերել Ազգալդյանին, թե «ինչ ուզում են ասեն կենտրոնական և ոչ կենտրոնական, ազգային և միջազգային կառույցները, սա Հայաստանն է և վերջ, ոչ ոք իրավասու չէ այն վաճառքի կամ փոխանակման դնել»: «Լեոնիդը նորից հառնել է իրենց դեմ՝ ասելու, որ դա Հայաստան է և վերջ և այն ճամարտակումները ով խոսում է թող նա էլ գնա ազատագրի, տասնյակ հազարավոր մարդիկ գնացին այնտեղ, բացի հրապարակում պահելուց և թույլ չտալով որևէ գործողություն անել»,-ասաց Գագիկ Գինոսյանը հիշեցնելով ապրիլին կորցրած հողերը:
Մտավորականը նշեց, թե Ազգալդյանը շատ կասկածելի մահով «գնաց», որը, գուցե, կբացահայտվի տարիներ անց: Ըստ նրա` դարանակալ գնդակը չընդհատեց Ազգալդյանի ճախրանքը և այսօրվա երթը դրա ապացույցն է: «Այդ հզոր կերպարը վճռականություն ուներ սովետի դեմ կրակելու, նա առաջինն էր, որ կանգնեցրեց Սովետաշենից սովետական բանակը, որ 1989-ին մայիսին ուզում էր ներխուժել Երևան: Հիմա այդ «սապոգավոր» ազգը Նժդեհին ֆաշիստ են անվանում, այն դեպքում, երբ պետք է հիշեցնենք, թե ով է սպիտակ թուրքը և ինչ պահվածք է ունեցել: Լեոնիդները և այս կերպարը և իր դաստիարակությունը շարունակող մարդիկ են, որ պետք է կանգնեն և ասեն սա Հայաստանն է և վերջ»,-եզրափակեց նա:
