Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Դուք հաստատ տեսնելու եք` ինչպես ենք այդ ցուցանիշը կառավարելու և նվազեցնելու. վարչապետը՝ աղքատության մասին

0

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Արմավիրի մարզ իր այցի շրջանակներում կոչ արեց ներդրողներին աշխատել և նշեց` «մենք ուզում ենք լավ ապրել, բայց դրա համար քիչ աշխատել, այդպես չի լինում»:

Tert.am-ի հարցին` վարչապետին չե՞ն մտահոգում երկրում արձանագրված աղքատության ցուցանիշները և գործընկերների հայտարարությունները դրանց վերաբերյալ, նա պատասխանեց. «Ես իմ գործընկերների հայտարարությունները չեմ լսել, իսկ աղքատության ցուցանիշները, իհարկե, անհանգստացնում են։ Դուք հաստատ տեսնելու եք` ոնց ենք այդ ցուցանիշը կառավարելու և նվազեցնելու՝ մեր ամբողջ գործունեությամբ, կառավարության ամբողջ գործունեությունը դրան է ուղղած»:

Մեր դիտարկմանը`երբ է արդյունքը տեսանելի լինելու քաղաքացուն, առավել ևս, որ ժամկետներից է խոսվում, վարչապետն արձագանքեց, որ իր հարցազրույցներում այդ հարցի պատասխանը տվել է: «Բազմիցս ասել եմ, որ կառավարության հաշվետվությունն ունի ձև, ամբողջ աշխարհի կառավարություններն էդպես են բացատրում, որքան է ՀՆԱ-ն, արտահանումը աճել, ներմուծումն աճել, առևտուրը և այլն: Այդ ցուցանիշներով` այս տարի մենք ավարտելու ենք շատ ավելի բարձր ցուցանիշերով, քան կանխատեսել ենք»,-ասաց նա:

Չնայած դրան՝ Կարեն Կարապետյանը նշեց, որ այդ ամենը չի լուծում բոլոր խնդիրները: «Լուծում է արդյոք այդ ցուցանիշը մեր բոլոր խնդիրները՝ ոչ: Եթե նույնիսկ դրանից կրկնապատիկ անգամ ավել ցուցանիշ բռնենք, բոլոր խնդիրները չեն լուծվում: Երկիր գոյություն չունի, որ ամենաբարձր աճի տեմպերով էլ գնա` բոլոր խնդիրները լուծվեն»,-ասաց նա:

Հարցին`այդ աճը շարքային քաղաքացին կզգա՞, վարչապետը պատասխանեց. «Շարքային քաղաքացիների մի մասը զգում է, մի մասը` ոչ։ Ով չի զգում դա, արտահայտում է, ով  զգում է՝ ոչ: Սա է ճանապարհը, եթե դուք այլ ճանապարհ գիտեք, հուշեք մեզ»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса