Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Նոր Զելանդիայում հսկայական նախապատմական պինգվինի մնացորդներ են հայտնաբերել

0

Նոր Զելանդիայի լողափերից մեկում գիտնականները հայտնաբերել են պինգվինի ոսկորներ, որն ապրել է 55-60 միլիոն տարի առաջ. սա հայտնի պինգվիններից խոշորագույնն է: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ թռչնի մնացորդները պարունակող բրածոն հայտնաբերվել է մոտ 10 տարի առաջ, սակայն այն այնքան մեծ է ու ծանր, որ հետազոտողներն ուսումնասիրել են այն մինչ օրս:

Պինգվինի կմախքի հայտնաբերված հատվածների չափումները ցույց են տալիս, որ թռչունը կշռել է մոտ հարյուր կիլոգրամ և ունեցել մոտ 1,7 մետր հասակ՝ մոտավորապես՝ ինչպես մարդը: Ընդ որում՝ ներկայում ապրող պինգվինների ամենաբարձրահասակ տեսակի՝ կայսերական պինգվինի հասակը հասնում է առավելագույնը 1.2 մետրի:

Հետազոտողների ենթադրությամբ՝ հսկայական պինգվինները վերացել են մոտ 20 միլիոն տարի առաջ, երբ ծովում հայտնվել են կաթնասունները՝ կետերը, փոկերը և այլն:

Նշվում է, որ նոր տեսակն անվանել են Kumimanu biceae. անվանման առաջին մասը կազմված է Նոր Զելանդիայում տարածված մաորի լեզվի բառերից. Kumi նշանակում է «մեծ հրեշ», իսկ manu` «թռչուն»: Вiceae բառը կազմվել է թռչնի մնացորդները հայտնաբերած գիտնականներից մեկի մոր մականունից:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса