Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Իմ ու գեներալ Սեյրան Սարոյանի հարաբերությունները շատ լավ են, եթե չխառնեք, մեր հարաբերությունները շատ լավ կլինի. Ս. Ալեքսանյան (տեսանյութ)

0

Իմ ու գեներալի հարաբերությունները շատ լավ են, եթե չխառնեք, մեր հարաբերությունները շատ լավ կլինի: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսկերպ արձագանքեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված լուրերին, թե իր և գեներալ Սեյրան Սարոյանի հարաբերությունները լարված են:

Հարցին՝ ասում են, թե նա գեներալի գործարանի օղին չի տարել Քրդստան, քանի որ վնասում է իր բիզնեսին, Ալեքսանյանը պատասխանեց. «Մամուլի սաղ սուտլիկ բաները դուք եք գրում»:

Դիտարկմանը, որ երեկ Սեյրան Սարոյանը, գնաճի մասին խոսելով, հայտարարեց, թե «ամոթ ունենան, չեն թանկացնի, գետինը մտնեն», Ալեքսանյանն արձագանքեց. «Ճիշտ է ասել գեներալը, ով որ թանկացրել է, ճիշտ է ասել»:

Այն ընթացքում, երբ Սամվել Ալեքսանյանը պատասխանում էր հարցին չէ՞ որ ինքն է կարագի հիմնական ներկրողը, միացավ Սեյրան Սարոյանը և նկատեց. «Ինքը ձեթ ծախող ա, ինքը կարագ ծախող չի»:

Սեյրան Սարոյանը ևս հերքեց, թե իր և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները լարված են:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса