Իրանը նախատեսում է մինչև 2018-ի փետրվարը ԵԱՏՄ անդամ դառնալ
Իրանն ակնակալում է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն վերաբերող փաստաթղթերի ձևակերպումը շուտով ավարտին կհասցվի, որին կհաջորդի համաձայնագրի ստորագրումը միության անդամ երկրների հետ:
Ինչպես հաղորդում է Press TV-ն, այս մասին հայտնել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Հասանոֆլաթը, որի խոսքով՝ համաձայնագիրն ստորագրելու են բոլոր անդամ երկրների նախագահները: Ինչպես նշվում է, Իրանը նախատեսում է ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ դառնալ 2018-ի փետրվարին:
ԵԱՏՄ-ն տնտեսական համագործակցության միություն է, որի կազմում ընդգրկված են Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: Միությունն ստեղծվել է 2015-ի հունվարի 1-ին՝ անդամ երկրների հետ ազատ առևտուր իրականացնելու նպատակով:
