Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Սպառողական նվազագույն զամբյուղի թվի փոոխությունը ժողովրդի կենսամակարդակի վրա այն չի ազդի. տնտեսագետ

0

Սպառողական նվազագույն զամբյուղի թվի փոփոխությունը չի հանգեցնելու քաղաքացիների կենսամակարդակի լավացման վրա: Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկ Բալանյանը` խոսելով ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի առաջարկի մասին, որ ամենօրյա ձեռքբերման ապրանքների 30-ից 35 տոկոսով թանկացմամբ պայմանավորված հարկավոր է  սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի մեջ մտնող ապրանքների գնաճային մակարդակ, որը հստակ ցույց կտա` 30-ից 35 տոկոս գնաճ լինելո՞ւ է, թե ոչ:

Հայկ Բալանյանն ասաց, որ դրանից ոչինչ չի փոխվելու. չէ՞որ չեն բարձրացնելու մարդկանց աշխատավարձերը կամ թոշակները:

«Մենք գիտենք բոլորս, որ սպառողական զամբյուղով շատ ավելի բարձր ֆիքսված գներ են: Եթե սպառողական զամբյուղը ֆիքսում է ինչ-որ մի թիվ, դրա հաջորդ քայլը պետք է լինի աղքատ, ծայրահեղ աղքատ մարդկանց օգնություն ցուցաբերելը, աշխատավարձերը, կենսաթոշակները սպառողական այս զամբյուղին համապատասխանեցնելը, որը չի արվելու: Կարծում եմ, որ այս առաջարկը ավելի շատ PR ակցիա է, քան իրական քաղաքականություն, որովհետև ժողովրդի կենսամակարդակի վրա այն չի ազդի: Ասենք թե ֆիքսեցին, որ 50000 դրամ է նվազագույն սպառողական զամբյուղը, ֆիքսեցին, որ 50000 է, դա բնակչության կենսամակարդակի վրա ազդելո՞ւ է, իհարկե ոչ»,- ասաց Հայկ Բալանյանը:

Դիտարկմանը, թե սպառողական զամբյուղի նվազագույն թվի փոփոխությունից հետո արդյոք աշխատավարձերի ու թոշակների բարձրացման համար հիմք չի՞ ստեղծվում, իշխանությունների հակափաստարկը, թե թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանում, որովհետև սպառողական զամբյուղն է նվազ, չի՞ փոշիանա, Բալանյանն այսպես արձագանքեց. «Դա ընդամենը «ատմազկա» է: Սպառողական զամբյուղն, այո, ասում են, թե այսքան է, մենք էլ այդքան ապահովում ենք:  Սա կապ չունի տնտեսական քաղաքականության հետ, դա որոշումը հիմնավորելու հետ կապ ունի»:

Տնտեսագետը նշեց, որ ուսումնասիրություն չի կատարել, թե թանկացումներից հետո նվազագույնը որքան է հարկավոր առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար, բայց խոսքը ներկայիս գումարից ավելի գումարի մասին է. «Առնվազն կրկնակին է պետք կամ 70-80 հազար դրամ կանխիկ գումար: Եթե հաշվենք, որ առաջիկայում ձմեռ է` կոմունալ ծախսերը մեծանում են, այս թիվը կարող է ավելի մեծ լինել»:

Ըստ Հայկ Բալանյանի` առաջիկա թանկացումների դեմ, որոնք նախատեսված են ԵԱՏՄ անդամակցության պայմանագրերի ուժի մտնելու հետ, պայքարել հնարավոր չէ, որովհետև կառավարությունը սոցիալական բաղադրիչը չի դիտարկում որպես առաջնայնություն:

«Հայաստանի մահացած տնտեսական կյանքը աշխուժացնել է պետք, վերակենդանացնել: Խնդիրը նրանում է, որ մարդիկ աշխատանք չունեն, եկամուտներ չունեն, իսկ դրա համար տնտեսություն է պետք զարգացնել, որ մարդիկ աշխատավարձ ունենան, աշխատանք ունենան: Այլ տարբերակ չկա: Խնդիրը պարզ է` պետական բյուջեն սոցիալական ուղղվածություն չունի, ծախսերն օգտագործվում են ապարատի պահպանման վրա, ոչ արդյունավետ: Վարչապետի, իշխանության համար  ավելի էական է պահպանել քաղաքական հենարանը` պետական ծառայողներին, չինովնիկներին, ոստիկանությանը, քան սոցիալապես անապահով խավերին, որովհետև իրենց իշխանությունը կախված է այդ մարդկանցից, ոչ թե ընտրություններից: Եթե ընտրություններից կախված լիներ, իրենք կզբաղվեին սոցիալական հարցերով, բայց, քանի որ դա այդպես չէ, հենարանը` իրենց թիմն է, պետությունը զբաղվում է նրանց ապահովվածությամբ: Իրենց համար կարևոր է ապահովել ապարատը, նրանց հավատարմությունը, բյուջեից սնվող մարդկանց հարցերը լուծել, որպեսզի քաղաքական հենարանը չսասանվի»,- նշեց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса