Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

2018-ին դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու. Սերժ Սարգսյան

0

Լավ ապրելու միակ բանաձևն աշխատելն է, իսկ բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պլանավորում անել Կառավարությունը սոցիալական լարվածությունը մեղմելու համար հաշվի առնելով, որ 2018թ. կենսաթոշակն ու աշխատավարձը չեն բարձրանում, իսկ պարենային ապրանքների գները բարձրանում են:

«Լավ ապրելու միակ բանաձևն աշխատելն է, բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, և, կարծում եմ, այս առումով մեր կառավարությունը մեծ ջանքեր է կատարում: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր տնտեսական աճը լինի շոշափելի: Հիմա կասեք` ինչո՞ւ կոնկրետ թիվ չեք հնչեցնում, այո, հիմա չեմ նշում՝ հաշվի առնելով կոնկրետ հանգամանքներ, բայց շոշափելի պետք է լինի: Մենք ավելի շատ ապրանքներ պետք է արտադրենք, ավելի շատ աշխատատեղեր ստեղծենք, բայց ամենակարևոր խնդիրներից է  բարձր վճարվող աշխատատեղերի հարցը:

Երբ ասում ենք` 2018-ին աշխատավարձ չի բարձրանալու, դա այդպես չէ, դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու և այնպես, ինչպես նշեցի՝ 2017-ի համար էլ նախատեսված չէր աշխատավարձերի աճ, բայց այս տարվա հոկտեմբերի հանրապետության միջին աշխատավարձը 4,8 տոկոսով ավելի է, քան 2016-ի հոկտեմբերինը: Նույնը լինելու 2018-ին, այսինքն՝ ոնց ուզենք-չուզենք, հընթացս աճ լինելու է։ Դա շատ մեծ չի լինելու, ուղղակի մենք պետք է ձգտենք նրան, որ աշխատավարձերի աճը լինի առաջանցիկ, քան գնաճը, սա է կարևորը, հիմա մենք այդ շրջանակներում ենք»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:  




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса