Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Թուրքիան արդեն մարսել է Հայաստանին մեկուսացնելու քայլը և ժամանակն է, որ նա դրա համար պատասխանատվության ենթարկվի․ Վահրամ Տեր-Մաթևոսյան (տեսանյութ)

0

ՀՀ ԳԱԱ Թուրքագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ իրավիճակն ավելի է բյուրեղացել, քանի որ տասը տարի սպասելուց հետո հասկանալի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունների հետ այլևս որևէ հույս կապելն անիրատեսական է:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ տարօրինակ է, որ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի ամբիոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ արձանագրությունները «առ ոչինչ» ճանաչելու մասին հայտնի հայտարարությունից  միայն ամիսներ հետո թուրքական կողմն արձագանքեց:

«Դա արեց այն ժամանակ, երբ արտգործնախարար Նալբանդյանն առաջին անգամ խոսեց այդ մասին Հունաստանում, և վերահաստատեց այն, ինչ նախագահն էր ասել՝ չավելացնելով ոչ մի միտք կամ մեկնաբանություն: Թուրքիան որոշեց բավական երկար հայտարարությամբ հանդես գալ: Վերջին անգամ չեմ հիշում, թե երբ է Թուրքիան այդ թեմայով հայտարարություն արել, և այդ հայտարարությունը բավական աղավաղված է ներկայացնում այն, ինչ տեղի է ունեցել, և ավելի է խորացնում այն անջրպետը, որը գոյություն ունի Հայաստանի և Թուրքիայի միջև»,- ասաց նա:

Վահրամ Տեր-Մաթևոսյանը Թուրքիայի կողմից արձագանքը պայմանավորեց նաև նրանով, որ արդեն հստակ է, որ Հայաստանն այդ արձանագրությունները կճանաչի առ ոչինչ, և դրանից ելնելով է։ Փորձ է արվում տպավորություն թողնել միջազգային հանրության մոտ, որ Հայաստանն է մեղավոր  այդ արձանագրությունները կյանքի չկոչելու, նախապայմաններ առաջ բերելու մեջ, մինչդեռ թուրքական վերջին հայտարարությունն արդեն ցույց է տալիս, թե ով է իրականում նախապայմաններ առաջ բերողը:

Վահրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ Թուրքիայում այդպես էլ չհասկացան Հայաստանի հետ իրենց հարաբերությունների էությունը, հայ-թուրքական հարաբերությունների իրական իմաստը և այն բարդությունները, որոնք առկա են:  Ըստ նրա՝ կրկնվում է նույն մեթոդաբանական սխալը, ինչն արվել էր 2008-2009 թվականներին:

«Այն ժամանակ արձանագրություններում տեղի ունեցավ մեծ սխալ, այն է՝ հարաբերությունների կարգավորման և հաշտեցման գործընթացների համադրում: Դրանք մեկտեղվեցին մեկ փաստաթղթի մեջ՝ առաջ բերելով ավելի մեծ դժվարություններ և անհնարին դարձնելով այդ արձանագրությունների վավերացման գործընթացը: Մինչդեռ այդ երկու գործընթացները՝  հարաբերությունների կարգավորումը և հաշտեցումը, պետք է իրարից տարանջատել:  Իհարկե,  լրիվ այլ մեթոդաբանական գործիքակազմ են պահանջում:

2008-2009 թվականներին բավական մեծ է եղել փոխվստահությունը, որ Հայաստանն ու Թուրքիան գնացել են այդ քայլին: Սակայն, շատ չանցած, բոլորի համար հասկանալի դարձավ, որ դա բավական դժվար է, որովհետև հաշտեցման գործընթացը կարող է տարիներ տևել, մինչդեռ կարգավորումը պաշտոնական մակարդակում քայլերի հաջորդականություն է, որը կարող է լինել քաղաքական կամքի դրսևորման պարագայում»,- ասաց նա:

Թուրքագետը վստահորեն նշեց, որ Թուրքիան չի էլ պատրաստվում հետ կանգնել իր մտադրությունից, այս ընթացքում էլ շարունակելու է կրկնել այն թեզերը, որ ժամանակի ընթացքում կրկնել է և ավելի ու ավելի է Հայաստանին ներկայացնելու ապակառուցողական կողմ, որը չէր կարող արձանագրությունները վավերացնել և իրականացնել:

Նա նաև նկատեց, որ Թուրքիայում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման, սահմանի բացման մասին խոսելիս՝ մշտապես հարց է առաջանում` ի՞նչ շահ ունեն իրենք դրանից:

«Կարծես, սահմանի բացումը Թուրքիայի բարի կամքի դրսևորում է, մինչդեռ միջազգային իրավունքի կոպիտ խախտումը, որ իրականացվում է Հայաստանի նկատմամբ, տակավին  հավուր պատշաճի չի արժանանում միջազգային հանրության ուշադրությանը: Նման հարց չկա Եվրոպայում: Սակայն հիմա հատկապես, երբ Հայաստանը մոտ է կանգնած Եվրոպային` վերջին համաձայնագրի ստորագրումից հետո, այս մասին պետք է օրուգիշեր բարձրաձայնել եվրոպական ամենաբարձր ամբիոններից։ Թուրքիան արդեն 26-27 տարուց ավել է` մարսել է Հայաստանին մեկուսացնելու այս քայլը և ժամանակն է, որ նա դրա համար պատասխանատվության ենթարկվի, հնարավոր բոլոր հարթակներում այս մասին պետք է բարձրաձայնել:


Մանրամասները` տեսանյութում։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса