Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Համացանցում է հայտնվել Ուկրաինայի վարչապետի՝ լրտեսության համար մեղադրվող օգնականի ձերբակալության տեսանյութը

0

Ուկրաինայում ձերբակալվել է երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի օգնական Ստանիսլավ Եժովը, որը մեղադրվում է հօգուտ Ռուսաստանի լրտեսությամբ զբաղվելու համար:

Ինչպես գրում է Украинские новости-ն, ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է «լրտեսի» ձերբակալության մասին, որը հատուկ սարքավորումների միջոցով տեղեկություններ է հավաքել Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար Ուկրաինայի պետական կառույցների գործունեության մասին: Ենթադրվում է, որ տեղեկությունները նա փոխանցել է էլեկտրոնային տարբերակով:
 
Եժովին ձերբակալել են աշխատավայրում, վերջինիս զգուշացրել են «պետական դավաճանություն» հոդվածով կասկածվելու մասին, որի համար նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Ուկրաինայի Գերագույն ռադայում կառավարության ներկայացուցիչ Վադիմ Դենիսենկոն հայտնել է, որ ձերբակալվածի գործունեության մասին իրենց հայտնի էր վաղուց, և «նա պահվել է ուշադրության կենտրոնում»:

Հայտնի է, որ Եժովը Գրոյսմանին ուղեկցել է բոլոր միջազգային հանդիպումների և ուղևորությունների ժամանակ:

Նշենք, որ ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը:

 






Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса