Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Որպես պաշտոնական տվյալներ են ընդունվում Սպորտի նախարարության կազմակերպած «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017թ. մրցույթի արդյունքները. հայտարարություն

0

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ հայտարարում է՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որպես պաշտոնական տվյալներ են ընդունում միայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի արդյունքները, տեղեկացնում է նախարարությունը:

«Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ցանկացած հասարակական կազմակերպություն, այդ թվում նաև՝ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, իրավունք ունեն ընտրելու տարվա լավագույն մարզիկների իրենց թեկնածուներին, ինչը, սակայն, որևէ առնչություն չունի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված  վերոհիշյալ մրցույթի հետ:

Տեղեկացնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի արդյունքները ամփոփվելու են 2017 թվականի դեկտեմբերի 25-ին: 2017 թվականի տարվա 10 լավագույն մարզիկներն ընտրվելու են sms քվեարկության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության միջոցով»,– ասվում է նախարարության տարածած հայտարարությունում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса