Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. քվեարկության կդրվեն մի շարք նախագծեր

0

Ազգային ժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստով կամփոփի աշխատանքային տարին: Կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստն այսօր կլինի պատգամավորների համար վերջին աշխատանքային օրը, որն սկսել է քննարկված հարցերի քվեարկությամբ:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջության քվեարկության են դրվելու «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»,  Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը»։


Այսօր երկրորդ ընթերցումով կքննարկվեն «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: 

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса