Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

«Առավոտ». Աչքածակությունն այլևս «մոդայիկ» չէ, հակառակը՝ արդիական է ընդգծված համեստությունը

0

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Սպառողական հասարակություն»՝ այդպես է կոչվում Ֆրանսիացի փիլիսոփա ժան Բոդրիարի գիրքը, որը լույս է տեսել 1970 թվականին: Հենց այդ ժամանակ է, որ Արևմուտքում տար­բեր ապրանքների և ծառայությունների սպա­ռումն ամբողջությամբ կորցրել էր բանական իմաստն ու ձեռք էր բերել ապրելակերպը նշանավորող բնույթ: Այսինքն՝ մեքենայի, տան, ու­տելիքի, զարդերի, սիրուհիների առկայությունը արտացոլում էր ոչ բնական, Ֆիզիկական կամ հոգևոր պահանջ, այլ դառնում էր պահանջմուն­քի հետ կապ չունեցող որոշակի «նշան», որն ամրագրում էր հասարակական որոշակի կար­գավիճակ:

 

Խորհրդային Միությունում այն ժամանակ պաշ­տոնապես քարոզվում էր ինչ-որ «կիսապրոլե­տարական» ժուժկալություն, որն իբր մերժում էր վերոհիշյալ «բուրժուական վայելքները»՝ չնայած խորհրդային վերնախավի զգալի մասը, ներառյալ «ցեխավիկները», ամբողջությամբ այդ վա­յելքների մեջ էր: Այնուհետև շուկայական հարա­բերություններն օրինականացվեցին, ու հետխորհրդային տարածքում նույնպես «պաշտոնա­պես» սկսվեց «սպառողական շրջանը»: Առանձնահատկությունն այն է, որ այդ շրջանը զու­գակցվում էր բնակչության հիմնական զանգվա­ծի շեշտակի աղքատացմամբ, բայց դա ամենև­ին չի նշանակում, որ հասարակության մեծ մա­սը չէր ապրում «սպառողական իդեալներով»:

 

Սակայն այստեղ էլ, ինչպես և ամենուր, տեղի է ունենում սերնդափոխություն: Ես և իմ հասա­կակիցներն ապրում էինք կեղծ «ժուժկալության» պայմաններում, այնուհետև մեզանից 1 տոկոսը հարստացավ, 99-ը՝ ունեզրկվեց, և մեծամաս­նության համար դա սթրես էր: Բայց այսօր ար­դեն ունենք, լավ թե վատ, ձևավորված սոցիա­լական կառուցվածք, և 30-40 տարեկանները, որպես կանոն, այլևս իրենց առջև խնդիր չեն դնում՝ որևէ մեկին զարմացնել իրենց տներով, մեքենաներով և զանգուլակներով: Մյուս կողմից՝ նրանց ընկալմամբ «բիզնեսմեն», «գործարար» բառերն այլևս հայհոյանք չեն, դա մասնագի­տության անվանում է, ինչպես բժիշկը կամ ջութակահարը:

 

Համաշխարհային թրենդն էլ այլևս սպառումը չէ, այլ մարդկանց, առաջին հերթին հարազատ­ների հետ նորմալ հարաբերությունների հաստա­տումը, ընտանիքը, հավատը: Գուցե իմ գնահա­տականը չափից դուրս լավատեսական թվա, բայց եկեք համեմատենք «արդյունաբերական» մեծահարուստներին՝ Ֆորդին, Դյուպոնին IT միլիարդատերերի՝ Գեյթսի, Ջոբսի, Ցուկերբերգի հետ, և մենք կհամոզվենք, որ աչքածակությունն այլևս «մոդայիկ» չէ, և, հակառակը՝ արդիական է ընդգծված համեստությունը: Գուցե դա պայմա­նավորված է հենց IT դարաշրջանով, երբ մարդն ավելի շատ, քան երբևէ, մարդկային ջերմության կարիք ունի»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса