Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Ալիևի նախկին փեսային քննադատել են հայկական արմատներով երգչին Բաքու հրավիրելու համար

0

Մոսկվաբնակ հայտնի ադրբեջանցի գործարար, երգիչ, Ադրբեջանի նախագահի նախկին փեսա Էմին Աղալարովը հայտնվել է ադրբեջանական լրատվամիջոցների քննադատության թիրախում, քանի որ Բաքվում կայանալիք «Ժառա-2018» («Жара-2018») փառատոնին հրավիրել է հայկական արմատներով երգիչ Ալեքսեյ Չումակովին, գրում է rusarminfo.ru-ն՝ ադրբեջանական լրատվամիջոցներին հղումով:

Նախկինում Չումակովը պատմել էր, որ մոր նախնիները Լեռնային Ղարաբաղից են, բայց ինքն ու մայրը ծնվել են ուզբեկական Սամարղանդ քաղաքում: Նշվում է, որ սիրված կատարողը բազմիցս խոսել է հայկական արմատների մասին:

«Եվ ահա այժմ Էմին Աղալարովը Չումակովին Բաքու է հրավիրում»,-գրել է haqqin.az-ը:

Աղբյուրը նաև հիշեցրել է 2016թ. հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի այցի մասին: Այն ժամանակ Աղալարովին հաջողվել էր այնպես անել, որ Ադրբեջանի արտգործնախարարության «սև ցուցակում» հայտնված Պավլիաշվիլիի բարեգործական համերգը Բաքվում այնուամենայնիվ կայանա:

Հայտնի է, որ Պավլիաշվիլին «սև ցուցակում» էր հայտնվել 2004թ. Արցախում համերգ տալու պատճառով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса