Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Ամերիկյան դատարանը 14 տարվա ազատազրկման է դատապարտել Թրամփին ու եկեղեցիներին սպառնացող ամերիկացուն

0

Ամերիկյան Վիսկոնսին նահանգի դատարանը 14 տարվա ազատազրկման է դատապարտել Ջոզեֆ Յակուբովսկիին, որը մեղադրվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և եկեղեցիներին սպառնալու, ինչպես նաև զենքի խանութ թալանելու համար, այս մասին գրում է Wisconsin State Journal-ը:

Այս տարվա ապրիլին իրավապահներին հաջողվել է ձերբակալել Յակուբովսկիին, որը գտնվում էր հետախուզման մեջ՝ զենքի խանութի թալանման գործով: Ոստիկանությունը 10.000 դոլար պարգև էր խոստացել նրան գտնելուն նպաստող տեղեկությունների փոխանցման համար:

Նշվում է, որ խանութը թալանելու օրը Յակուբովսկին 161 էջանոց ուղերձ էր հղել ԱՄՆ նախագահին՝ նրան ուղղված քննադատությամբ: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այն ներառել է նաև հակակրոնական մի շարք արտահայտություններ:

Ավելի ուշ տեղեկություն է տարածվել այն մասին, որ նահանգի իշխանությունները հետաքննում են Յակուբովսկիի՝ եկեղեցիների դեմ ուղղված գրավոր սպառնալիքները, որոնք նա ուղղել է Զատկի տոնից առաջ: Այդ ամենի հետևանքով նահանգում ստիպված են եղել ուժեղացնել անվտանգությունը Զատկի տոնի հետ կապված ամենամյա միջոցառումների ժամանակ, ուր այցելում են բազմաթիվ երեխաներ:

Դատարանի որոշմամբ Յակուբովսկին նաև ստիպված կլինի 15.000 դոլարի փոխհատուցում վճարել իր կողմից թալանված խանութին: Բացի այդ՝ 14 տարվա ազատազրկումից հետո նա պետք է հսկողության տակ գտնվի 6 տարի:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса