Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Թրամփը սպառնում է Երուսաղեմի վերաբերյալ իր որոշմանը դեմ քվեարկող երկրներին զրկել ֆինանսական աջակցությունից

0
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է ֆինանսական աջակցությունից զրկել այն երկրներին, որոնք իր՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը դեմ կքվեարկեն։


Ակնակալվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, արաբական և մահմեդական երկրների պահանջով, այսօր հատուկ արտահերթ նիստ կգումարի այս հարցով:


«Նրանք վերցնում են միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր դոլարներ և հետո մեր դեմ քվեարկում: Թող մեր դեմ քվեարկեն, մենք ահագին փող կխնայենք: Մեզ դա չի հետաքրքրում», - երեկ Սպիտակ տանը հայտարարել է Թրամփը:


ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիյադ Մանսուրը հայտարարել է, որ ՄԱԿ-ի անդամ 193 երկրները կքվեարկեն Թրամփին՝ իր որոշումը չեղարկելու կոչ անող բանաձևի շուրջ:


ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին Թվիթերում գրառում է կատարել՝ նշելով, որ Միացյալ Նահանգները մտապահելու է նրանց, ովքեր դեմ կքվեարկեն, իր խոսքով, Երուսաղեմի վերաբերյալ Ամերիկայի ժողովրդի ընտրությանը:


Հիշեցնենք՝ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, ինչը հակասում է տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը, համաձայն որի՝ քաղաքի կարգավիճակը պետք է որոշվի պաղեստինցիների հետ բանակցությունների արդյունքում:



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса