Քվեարկություններից առաջ «Ելք»–ը 20 րոպե ընդմիջում վերցրեց
ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախագծերի քննարկումն ավատվեց: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ արտահերթում քննարկված հարցերը դնում է քվեարկության և կարդաց առաջին օրինագծի անունը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց և հղում կատարելով ԱԺ Կանոնակարգ օրենքին 20 րոպե ընդմիջում վերցրեց:
Խորհրդարանում այժմ ընդմիջում է, որից հետո կկազմակերպվեն քվեարկությունները: Նշենք, որ ավելի վաղ գրել էինք, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն ի նշան երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի որոշել են լքել նիստերի դահլիճը եւ չմասնակցել քննարկումներին: Երեկ էլ ԱԺ-ում կազմակերպված քվեարկության ժամանակ, ընդդիմադիրների պնդմամբ, սահմանադրական օրենքի քվեարկությունը տապալվել է, սակայն ԱԺ-ն համարել է օրենքն ընդունված:
