Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

ՆԱՍԱ-ն ընտրել է 2020-ի տիեզերական առաքելությունների թեկնածուներին

0

ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) ռոբոտացված առաքելությունների երկու նախագիծ է ընտրել 2020-ական թվականների կեսին հեռավոր տիեզերքի ուսումնասիրության համար:

Գործակալության կայքում ասվում է, որ առաջինն ընտրվել է մեր մոլորակ գիսաստղի նյութի նմուշ հասցնելու, իսկ երկրորդը՝ Սատուրնի խոշորագույն արբանյակ՝ Տիտան, թռչող ապարատ հասցնելու նախագիծը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ New Frontiers նախագծի շրջանակում այս տարվա ապրիլին ներկայացվել էր 12 գիտական նախագիծ, որոնցից էլ կատարվել է ընտրությունը:

CAESAR առաքելությունը, որը մշակում է Կոռնելի համալսարանը, ենթադրում է նյութ հասցնել Չուրյումով-Գերասիմենկոյի գիսաստղից, որը վերջերս ուսումնասիրել է Cassini զոնդը:

Dragonfly առաքելությունը նախատեսում է մթնոլորտում թռչող դրոն ուղարկել Տիտան, որը կուսումնասիրի դրա քիմիական բաղադրությունը և կյանքի գոյության համար հնարավոր պայմանները:

Նշվում է, որ նախագծերի վրա կաշխատեն մինչև 2018 թվականի վերջ, իսկ 2019 թվականի գարնանը ՆԱՍԱ-ն կընտրի դրանցից մեկը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса