Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Ֆրանսիացի զբոսաշրջիկը փորձել է 24 կգ կոկաին անցկացնել Նոր Զելանդիա

0

Նորզելանդական Պեյhիա քաղաքում ձերբակալվել է Ֆրանսիայի 26-ամյա քաղաքացի, որի մոտ 24 կիլոգրամ կոկաին է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է NZHerald-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդը Նոր Զելանդիա է ժամանել կրուիզային նավով: Նրա մոտ հայտնաբերվել է մոտ 10.8 միլիոն դոլարի կոկաին. սա պատմության մեջ միանգամից առգրավված թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է:

Նշվում է, որ կասկածյալը ձերբակալվել է գաղտնի գործողության ընթացքում, որը կազմակերպել են ավստրալական իշխանությունները և տեղական ոստիկանությունը: Ֆրանսիացուն ցմահ ազատազրկում է սպառնում:

«Սա անդրազգային հանցախմբերի օրինակ է, որոնք փորձում են նոր երթուղիներ օգտագործել թմրանյութեր ներմուծելու համար: Մաքսային ծառայությունը գիտակցում է սա: Կարևոր չէ՝ ինչ է. կրուիզային նավ, ինքնաթիռ կամ բեռնարկղ՝ մենք ռիսկեր ենք փնտրում ամենուր», - պարզաբանել է մաքսային հետախուզության պետ Բրյուս Բերրին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса