Բոնուչին ցանկանում է լքել «Միլանը»
«Միլանի» իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին ցանկանում է լքել ակումբը:
30-ամյա ֆուտբոլիստն այս ամռանն է «Յուվենտուսից» տեղափոխվել միլանյան ակումբ: «Ռոսոներիների» անհաջող ելույթները ստիպել են իտալացուն նման որոշում կայացնել:
Որոշ ժամանակ առաջ «Միլանը» հեռացրեց թիմի գլխավոր մարզչին և այժմ Չեմպիոնների լիգայի գոտուց հետ է մնում 14 միավոր:
«Football Italia»-ն հաղորդում է, որ Բոնուչին դժգոհ է ակումբի ներկայիս իրավիճակից, ինչի պատճառով պաշտպանը կարող է հունվարին իր համար նոր թիմ գտնել:
Խաղացողի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:
