Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

«Ելք» խմբակցությունը երրորդ անգամ 20 րոպեանոց ընդմիջումը վերցրեց՝ մինչ այդ ԱԺ նախագահի կողմից «նոր խտրականություն» նկատելով

0

«Ելք» խմբակցությունը երրորդ անգամ 20 րոպեանոց ընդմիջումը վերցրեց: Նիկոլ Փաշինյանը հղում կատարելով ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասին, հայտարարեց, որ խմբակցությունն ընդմիջում է  վերցնում:  

Ընդմիջումից առաջ վարման կարգով խոսեց Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մինչ այդ քվեարկված նախագծի հարցով խնդրեց վերաքվեարկություն, քանի որ ՀՀԿ-ական երեք պատգամավորների կողմ քվեարկությունը լուսատախտակին չէր գրանցվել: Իսկ քվեարկության էր դրվել «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մսին» նախագիծն առաջին ընթերցմամբ:

Նախագիծը վերաքվեարկվեց և ընդունվեց  64 ձայն կողմով:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վրդովվեց, թե ինչպես, երբ երեկ աղմկահարույց նախագծի քվեարկության ժամանակ իրենք պահանջում էին, վերաքվեարկություն, ԱԺ նախագահը չընդառաջեց, իսկ ԱԺ փոխխոսնակի վերաքվեարկության պահանջին ընդառաջում են:

«Սա խտրական վերաբերմունք է, երբ փոխխոսնակը նկատեց և հայտարարեց, վերաքվեարկեցիք, բա որ մենք երեկ պահանջեցինք, ինչո՞ւ չարեցիք»,-դիմելով ԱԺ նախագահին ասաց նա:  

ԱԺ նախագահն ասաց, որ իր սխալի պատճառով էր, շտապեց քվեարկության դնել, երբ համակարգը դեռ միացված չէր, այդ իսկ պատճառով վերաքվեարկեցին:

Երբ հայտարարվեց, որ քվեարկության է դրվում Կառավարության կողմի ներկայացված Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի նախագիծը և կից օրինագծերի փաթեթը, վարման կարգով ձայն խնդրեց Փաշինյանը և հայտարարեց 20 րոպե ընդմիջում վերցնելու մասին:  




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса