«Ծնունդներդ շնորհավոր, դահիճներ»
Ալյոխինան երեկ պարզել է «Ծնունդներդ շնորհավոր, դահիճներ» գրությամբ պաստառ Լուբյանկայի հրապարակում, որտեղ գտնվում է ԱԴԳ-ի (նախկին ՊԱԿ-ի) կենտրոնակայանը:
«Մենք եկել ենք այստեղ «շնորհավորելու» չեկիստներին, ովքեր այսօր իրենց մասնագիտական տոնն են նշում»,- երեկ հեռախոսով «Ազատությանն» ասել է Ալյոխինան:
Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները հայտնի են «չեկիստներ» անվամբ, որը կազմվել է ЧК հապավումից (чрезвычайнаая комиссия):
Այդ գաղտնի ծառայությունը 1917 թվականին ստեղծել է «Երկաթե Ֆելիքսը» (Ֆելիքս Ձերժինսկին):
Այն հետագայում անվանվել է НКВД, ապա КГБ, իսկ հետխորհրդային ժամանակաշրջանում՝ ФСБ:
Նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման ընթացքում Մոսկվան ընդունել է դեկտեմբերի 20-ը որպես անվտանգության ծառայությունների աշխատակիցների օր նշելու որոշում:
