Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Իրանում երկրաշարժի հետևանքով կա մեկ զոհ, մոտ 100 տուժած (տեսանյութ)

0

Իրանի Թեհրանի նահանգի Մալարդ քաղաքում իրանական ժամանակով ժամը 23:27-ին տեղի ունեցած 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով գրանցվել է մեկ զոհ, տուժել 97 մարդ: Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի փրկության և օգնության կազմակերպության ղեկավար Մորթեզա Սալիմին:


Նա մանրամասնել է, որ զոհը եղել է հղի կին, որը վախեցել է ստորգետնյա ցնցումներից:

Press TV-ն հավելում է, որ սեյսմոլոգիական ծառայությունը գրանցել է 2-3 թույլ հետցնցում:

Հայտնի է, որ դեկտեմբերի 21-ին ուսումնական հաստատությունները փակ են Թեհրան, Ալբորզ և Քում նահանգներում:

Ավելի վաղ tert.am-ը հաղորդել էր, որ երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա՝ Թեհրան և Ալբորզ նահանգների սահմանին: Մինչդեռ էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Թեհրանից 40 կմ դեպի հյուսիս:
Նշվում է, որ ցնցումները զգացվել են Քարաջ, Քում, Ղազվին և Արաք քաղաքներում, որտեղ բնակիչների մի մասը, խուճապի մատնվելով, դուրս է եկել փողոցներ:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Իրանում գրանցվել էր վերջին տասնամյակում ամենահզոր երկրաշարժը, որը խլել է ավելի քան 500 մարդու կյանք:





Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса