Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

«Ելք»–ի պահանջով պատգամավորներն արդեն 8–րդ անգամ ընդմիջման գնացին

0

«Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու  մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 63 կողմ քվեարկությամբ:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Վարման կարգով ձայն խնդրեց ոչ միայն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, այլ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Արա Բաբլոյանը տեղեկացավ, որ Սարոյանին ձայն տալու իրավունք չկա, նա ոչ խմբակցության ղեկավար է, ոչ էլ քարտուղար: Բայց մինչ կհայտարարեր, Սարոյանը տեղից բարձրաձայնեց. «Հմի էլ ես ասեմ, 20 րոպե ընդմիջում»:

Սարոյանի հայտարարությունից հետո պատգամավորները բարձր ծիծաղեցին:

Այնուհետև ձայնը տրվեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով հղում կատարեց ԱԺ կանոնակարգ օրենքին հայտարարեց՝ «Ելք»–ը վերցնում է 20 րոպե ընդմիջում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса