Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Մխիթարյան կամ Պաստորե. Ինտերը ընտրության առջև է կանգնած

0

Միլանի «Ինտերը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է նոր կիսապաշտպան գնել: «Ներաձուրիների» թիրախում են հայտնվել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Խավիեր Պաստորեն և «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը:

 

Ինչպես հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը, միլանյան ակումբը հենց այս երկու խաղացողների մեջ է ընտրություն կատարելու: Նշվում է, որ «Ինտերը» կիսապաշտպաններից մեկին վարձակալության հիմունքներով կհրավիրի թիմ, քանի որ խնդիրներ ունի ֆինանսական ֆեյր փլեյի հետ և տրանսֆերներ իրականացնել չի կարող:

 

Վարձակալության ավարտից հետո պարզա կդառնա՝ կցանկանա ակումբն ամբողջությամբ գնել ֆուտբոլիստի տրանսֆերը, թե՝ ոչ:

 

Հենրիխ Մխիթարյանը կորցրել իր տեղը մանկունիանցիների կազմում՝ վերջին մեկ ամսում երկու անգամ դուրս գալով խաղադաշտ:Հայ ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ 40 րոպե է անցկացրել խաղադաշտում:

 

Խավիեր Պաստորեն, չնայած հաճախ է հայտնվում փարիզցիների կազմում, այնուամենայնիվ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ:

 

Իտալական լրատվամիջոցները նշում են, որ թե Պաստորեի, թե Մխիթարյանի ակումբները համաձայն են հրաժարվել խաղացողների ծառայություններից: Այժմ հերթը միլանցիներինն է, ովքեր պետք է ընտրություն կատարեն երկու ֆուտբոլիստների միջև:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса