Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Գործը սենց խանգարել, սենց ընդհատել չի կարելի, չէ. Սեյրան Սարոյանը՝ «Ելք»–ի հայտարարած ընդմիջումների մասին (տեսանյութ)

0

ԱԺ «Ելք» խմբակցության կողմից ամեն քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելը զայրացրել է ՀՀԿ խմբակցության գեներալ պատգամավորներին: Նրանցից Մանվել Գրիգորյանը նիստերի դահլիճից դուրս գալուց հայհոյեց, իսկ Սեյրան Սարոյանը դժգոհեց և շեշտեց, որ ինքը վատառողջ է:

«Երեկ «Ծառուկյանենք» իրանց լսեցին գնացին, էսօր իրանք «Ծառուկյանենց» դավաճանեցին չգնացին, տեսա՞ք»,-  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Սեյրան Սարոյանն, արձագանքելով դիտարկմանը, որ թեև «Ելք»-ը մնացել է, բայց չի մասնակցում քվեարկությանը, ասաց. «Ահ, զատո իրենց գործն անում են, ջայնամ չեն քվեարկում: Լսի, մի բան, որ գիտես չի անցնելու, հա թող չմասնակցեն, մեկ ա առանց իրանց էլ կքվեարկենք: Բայց գործը սենց խանգարել, սենց ընդհատել չի կարելի, չէ՞: 20 րոպե զա կայֆ, հա ի՞նչ, յանիմ ի՞նչ, չեն էլ մասնակցում քվեարկությանը, գոնե գան, դեմ քվեարկեն, այսինքն՝ ի՞նչ ա նշանակում, գան բոյկոտե՞ն»:

Հարցին՝ չէ՞ որ «Ելք»-ն իր քաղաքական դիրքորոշում է արտահայտում, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ի՞նչ քաղաքական դիրքորոշում, բայց անցա՞վ, որտեղ անցավ իրանց դիրքորոշումը, քվեարկեցինք անցավ, երկու ժամ էլ ավել կմնանք, մթոմ մեզ ինչ ա եղել: Հլը տես մի հատ Նիկոլը ինչ օրն ա գցել մեզ, սարքե կուռկուռի ձագ»:
 
Միևնույն ժամանակ Սեյրան Սարոյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ ընդդիմությունը խորհրդարանական մեծամասնությանը «նեղն է» գցել. «Տո չէ հա, ու՞ր ա ընդե ընդդիմություն: Հաջողվա՞վ, դե տեսար, բան չեղավ, որ չանցնի, սաղն էլ քվեարկեցինք անցավ, գնաց ըհը, հա Նիկոլը թող խոսա»,- հայտարարեց նա:

Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ էին այսքան երկար մնացել ԱԺ-ում, գեներալը պատասխանեց. «Տո երբ չենք մնացել, մեր նման պարտաճանաչ պատգամավոր կա՞: Սկի ավագանին (նկատի ունի ԱԺ աշխատակազմը - խմբ.) չի գալիս էդքան շուտ առավոտը գործի, բայց մենք արդեն եկած ենք լինում»,- ասաց նա:

Սեյրան Սարոյանը, անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե որ պատիվ պետք է տաք իրենց, քանի որ այսքան ժամանակ դեռ ՀՀԿ կազմն այդ ժամին այս քանակով ԱԺ-ում չի եղել, ասաց. «Իրանք թող մեզ պատիվ տան, իրանք վրդովվեն, մենք պատիվ տա՞նք, ուրիշ բան մենք արած լինեինք մենք կանեինք»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса