Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

«Տնից տուն». թուրքական կայքն անդրադարձել է Հայաստան տեղափոխված սիրիահայերի պատմություններին

0

Թուրքական gazetekarinca.com կայքն անդրադարձել է Սիրիայում պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի պատմություններին, որոնք ներկայացվել են Երևանում անցկացվող «Տնից տուն» (Home to home) լուսանկարչական ցուցահանդեսի միջոցով:

Ցուցահանդեսի կազմակերպիչներից Աննա Քամայը կայքի հետ զրույցում շեշտել է, որ սա ոչ միայն գաղթի, այլև նոր կյանք սկսելու համարձակություն ցույց տված մարդկանց պատմություններն են:

Թուրքական կայքն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Սիրիայից Հայաստան տեղափոխված ներգաղթյալները Հայոց ցեղասպանության տարիներին Դեր Զորի ճանապարհին հայտնված հայերի ժառանգներն են և այժմ, փաստորեն, ենթարկվում են կրկնակի գաղթի:

Շանթ Մուրադյանը, ով Հալեպի իրենց տունը ստիպված է եղել լքել 19 տարեկանում, պատմել է, որ ի սկզբանե մեծ ոգևորությամբ չի ընդունել ցուցահանդեսի համար նկարահանվելու առաջարկը, սակայն այժմ շատ ուրախ է, որ կատարել է այդ քայլը, քանի որ դրանով կարող է նպաստել այլ սիրիահայերի Հայաստան գալուն նույնպես:


Ցուցահանդեսը կտևի մինչև հունվար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса