Հայտնի է Ադրբեջանի նախագահական ընտրությունների անցկացման օրը
Ադրբեջանի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018 թվականի հոկտեմբերի 17-ին: Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով երկրի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությանը:
Համաձայն Ընտրական օրենսգրքի 8.2 հոդվածի՝ քվեարկության օրն ընտրությունների անցկացման տարածքում չի համարվում աշխատանքային օր:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ընտրությունների անցկացման օրը հայտարարվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը պետք է հրապարակվի ոչ ավելի ուշ, քան երկու օրվա ընթացքում:
Նշվում է, որ մինչև Ադրբեջանի նախագահի ընտրությունների օրվա պաշտոնական հայտարարությունը 2018 թվականի հոկտեմբերի 17-ը պայմանականորեն համարվում է ոչ աշխատանքային օր:
